Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Աշոտ Խաչատրյանը հաղթել է ադրբեջանցի Ռուսլան Նուրուլաևին և դուրս եկել եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
72 կգ քաշային կարգում հայ մարզիկը հաղթել է 4:1 հաշվով։ Եզրափակչում Խաչատրյանի մրցակիցը կլինի մինչև 17 տարեկանների աշխարհի չեմպիոն ռուս Զաուր Բեսլեկովը։
Սեպտեմբերի 2-ին հունահռոմեական ոճի հայ ըմբիշներ Գասպար Տերտերյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը հաղթել էին մրցակիցներին ու դուրս եկել մրցաշարի 1/4 եզրափակիչ։