Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Յուրիկ Հովեյանը դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Բրոնզե մեդալի համար պայքարում Հովեյանը (63 կգ) 2։1 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Էնես Ուլքուին։
Հովեյանը 1/8 եզրափակչում 11:1 հաշվով հաղթել էր Ղազախստանի ներկայացուցիչ Բաղդատ Սաբազին, իսկ կիսաեզրափակչում՝ 7:2 հաշվով պարտվել ամերիկացի Օտտո Բլեքին։
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Հայաստանը ներկայացնող Աշոտ Խաչատրյանը հաղթել էր ադրբեջանցի Ռուսլան Նուրուլաևին և դուրս եկել մրցաշարի եզրափակիչ։