Հայաստանի հրաձգության հավաքականի ներկայացուցիչ Գոռ Խաչատրյանը Եվրոպայի առաջնության 50 մ խառը վազք մրցաձևի երիտասարդների անհատական պայքարում 388 միավորով նվաճել է ոսկե մեդալ, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Գոռ Խաչատրյանը հրաձիգներ Հայկ Մինասյանի և Համլետ Կարենյանի հետ միաին 50 մ խառը վազք մրցաձևի երիտասարդների թիմային պայքարում 1107 միավորով դարձել է արծաթե մեդալակիր։ Արծաթե մեդալ է նվաճել նաև Մարի Ղազարյան-Անահիտ Սարգսյան-Աիդա Ազատյան եռյակը՝ 50 մ խառը վազք մրցաձևի երիտասարդների թիմային պայքարում վաստակելով 1036 միավոր։
Նշվում է, որ 50 մ խառը վազք մրցաձևում Գոհար Հարությունյան-Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը 1086 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Օգոստոսի 30-ին Խաչատրյանը վազող թիրախ ձևի Եվրոպայի երիտասարդական առաջնության խառը վազք մրցաձևի անհատական պայքարում ևս ճանաչվել էր հաղթող՝ խոցելով մրցումային օրվա լավագույն արդյունքը՝ 381 միավոր։
Օգոստոսի 30-ին Գոհար Հարությունյան-Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը խառը վազք մրցաձևում դարձել էր Եվրոպայի չեմպիոն։ Նույնը օրը Գոհար Հարությունյանը 3-րդ ոսկե մեդալն էր նվաճել խառը վազք մրցաձևում։
Օգոստոսի 29-ին հրաձիգներ Գոռ Խաչատրյան, Հայկ Մինասյան և Համլետ Կարենյան եռյակը դարձել էր առաջնությանվազող թիրախ ձևի փոխչեմպիոն։ Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան, Անահիտ Սարգսյան և Աիդա Ազատյան եռյակը նվաճել էր բրոնզե մեդալ։
Օգոստոսի 28-ին Հայաստանի հրաձգության հավաքականի ներկայացուցիչ Գոհար Հարությունյանը դարձել էր 10 մետր վազող թիրախ մարզաձևի Եվրոպայի չեմպիոն։
Առաջնությունն անցկացվել է Չեխիայի Պլզեն քաղաքում։