Չեխիայի Պլզեն քաղաքում օգոստոսի 26-ից սեպտեմբերի 4-ը կայացած վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը 6 ոսկե, 7 արծաթե և 7 բրոնզե մեդալ է նվաճել, հայտնել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Մեծահասակների թիմը 4 ոսկե մեդալ է նվաճել․ 10 մ նորմալ վազք անհատական պայքարում՝ Գոհար Հարությունյանը, 10 մ խառը վազք անհատական պայքարում՝ Գոհար Հարությունյանը, 10 մ միքս մրցաձևում՝ Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը, 10 մ խառը վազք թիմային պաքարում՝ Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանը, Արուսյակ Գրիգորյանը։
Արծաթե 2 մեդալ են նվաճել 10 մ նորմալ վազք թիմային պայքարում և 50 մ նորմալ վազք թիմային պայքարում Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանը և Արուսյակ Գրիգորյանը։ Բրոնզե 2 մեդալ են նվաճել 10 մ խառը վազք անհատական պայքարում Արուսյակ Գրիգորյանը, իսկ 50 մ նորմալ խառը վազք թիմային պայքարում՝ Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանը և Արուսյակ Գրիգորյանը։
Երիտասարդների պայքարում 2 ոսկե մեդալ է ստացել Գոռ Խաչատրյանը՝ 10 և 50 մ խառը վազք անհատական մրցապայքարում։
Արծաթե 5 մեդալ են նվաճել 10 մ նորմալ վազք թիմային պայքարում և 10 մ խառը վազք թիմային պայքարում Գոռ Խաչատրյանը, Հայկ Մինասյանն ու Համլետ Կարենյանը։ Նույն կազմը 10 մ նորմալ վազք թիմային պայքարում և 10 մ խառը վազք թիմային պայքարում նվաճել է արծաթե մեդալներ։
10 մ խառը վազք թիմային պայքարում Մարի Ղազարյանը, Անահիտ Սարգսյանն ու Աիդա Ազատյանը, 50 մ խառը վազք թիմային պայքարում՝ Գոռ Խաչատրյանը, Հայկ Մինասյանն ու Համլետ Կարենյանը, իսկ 50 մ խառը վազք թիմային պայքարում՝ Մարի Ղազարյանն, Անահիտ Սարգսյանն ու Աիդա Ազատյանն արժանացել են արծաթե մեդալի։
5 բրոնզե մեդալ են նվաճել 10 մ նորմալ վազք թիմային պայքարում Մարի Ղազարյանն, Անահիտ Սարգսյանն ու Աիդա Ազատյանը, 10մ նորմալ վազք անհատական պայքարում՝ Գոռ Խաչատրյանը, 10 մ նորմալ վազք անհատական պայքարում՝ Մարի Ղազարյանը, 50 մ նորմալ վազք անհատական պայքարում՝ Գոռ Խաչատրյանը, իսկ 50 մ նորմալ վազք թիմային պայքարում՝ Մարի Ղազարյանն, Անահիտ Սարգսյանն ու Աիդա Ազատյանը։