Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն ՌԴ Գրոզնի և Վրաստանի Գորի քաղաքներում կայանալիք միջազգային մրցաշարերին, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Գորիի մրցաշարին կմասնակցի 13 հայ մարզիկ, իսկ Գրոզնիի մրցաշարին՝ 8 բռնցքամարտիկ։
«Սա մեր բռնցքամարտիկների համար ուժերի վերջին ստուգատեսն է հոկտեմբերին կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից առաջ»,- հավելում են ֆեդերացիայից։