Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հայկո Գասպարյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Ֆեդերացիայի տեղեկություններով՝ 57 կգ քաշային հայ ըմբիշը 3 գերվստահ հաղթանակ է տարել և դուրս եկել կիսաեզրափակիչ, որում 1։4 հաշվով պարտվել է ամերիկացի մարզիկ Լյուկ Լիլեդալին։
Սեպտեմբերի 4-ին հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Աշոտ Խաչատրյանն (72 կգ) արծաթե մեդալ էր նվաճել։ Սեպտեմբերի 3-ին Յուրիկ Հովեյանը (63 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր