Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը մեկ հորիզոնականով բարձրացել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշում՝ հասնելով իր կարիերայի լավագույն ցուցանիշին՝ 50-րդ համարին:
21-ամյա Ավանեսյանը դարձել է առաջին հայուհին, ով զբաղեցրել է այդ հորիզոնականը:
Օգոստոսի 5-ին կանանց թենիսի ասոցիացիան (WTA) պաշտոնական կայքում 21-ամյա թենիսիստուհու մարզական քաղաքացիությունը ռուսականից փոխել էր հայկականի: Թարմացված համաշխարհային վարկանիշում Ավանեսյանը նշված է որպես Հայաստանի ներկայացուցիչ: Նրա պրոֆիլում հայտնվել է հայկական դրոշ և ARM տարբերանշանը։ Օգոստոսի 6-ին Ավանեսյանը մեկնաբանել էր Հայաստանի քաղաքացիություն ստանալը՝ նշելով, որ «շատ ուրախ է, որ այսուհետ խաղալու է հայրենիքի համար»։ Օգոստոսի 8-ին թենիսիստուհին Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը ՀՀ անձնագիր էր ստացել: