ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2։0 հաշվով պարտություն է կրել Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հավաքականների պատասխան խաղը կկայանա հոկտեմբերի 13-ին՝ Երևանում։
Սեպտեմբերի 7-ին Ազգերի լիգայի առաջին տուրի խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր հարկի տակ 4։1 հաշվով հաղթել էր Լատվիային։