Սեպտեմբերի 12-ին և 13-ին Հայաստանի կիոկուշին կարատեի երիտասարդական հավաքականն Անապայում կայացած «XV-ին և I համառուսական երիտասարդական մարտարվեստների փառատոնին» նվաճել է 7 մեդալ, հայտնում են ՀԿԿՖ-ից։
Ըստ աղբյուրի՝ Բորիս Պետրոսյանն զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, Հասմիկ Սաղաթելյանը, Մովսես Պետրոսյանը, Էլեն Եփրեմյանը և Արեգ Հազարապետյանը՝ 2-րդ տեղը, իսկ Գեորգի Հարությունյան և Վլադիկ Վարդանյանը զբաղեցրել են 3-րդ տեղը։
Ֆեդերացիայից հայտում են, որ նշված առաջնության չեմպիոնին հնարավորություն է ընձեռվելու անվճար հիմունքներով Գերմանիայում մասնակցել աշխարհի առաջնությանը։