Բուդապեշտում անցկացվող շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Անգլիայի հավաքականին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
7-րդ խաղափուլում հայ շախմատիստները հաղթել են 2,5:1,5 հաշվով: Թիմին հաղթական միավոր է բերել Հայկ Մարտիրոսյանը: Շանթ Սարգսյանի, Գաբրիել Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Ֆեդերացիայի տվյալներով՝ կանանց հավաքականը 2:2 հաշվով է ավարտել հանդիպումն ԱՄՆ-ի հավաքականի հետ: Հաղթել են Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը:
Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1), չորրորդ խաղափուլում զիջել էր Չինաստանի թիմին (1,5:2,5), հինգերորդ խաղափուլում հաղթել էր Շվեդիայի թիմին (2,5:1,5), իսկ վեցերորդ խաղափուլում առավելության էր հասել Ֆիլիպինների (2,5։1,5) հավաքականի նկատմամբ։
Առաջին հինգ խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամի թիմին (3:1) և Չինաստանի թիմին (2,5:1,5): Վեցերորդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2,5:1,5 հաշվով զիջել էր Հնդկաստանի թիմին։