Բուդապեշտում ընթացող շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Մոնղոլիայի ընտրանուն, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
8-րդ խաղափուլում կին շախմատիստները առավելության են հասել 3,5:0,5 հաշվով։ Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը: Մարիամ Մկրտչյանի պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Ֆեդերացիայի տվյալներով՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1,5:2,5 հաշվով զիջել է Հունգարիայի թիմին:
7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթել էր Անգլիային, կանանց հավաքականը՝ ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ։
Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի (4:0), Անդորրայի (3:1), Բրազիլիայի (3:1), Շվեդիայի (2,5:1,5), Ֆիլիպինների (2,5։1,5) հավաքականներին, զիջել էր Չինաստանի թիմին (1,5:2,5)։
Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի (4:0), Մեքսիկայի (4:0), Վիետնամի (3:1), Չինաստանի թիմին (2,5:1,5) հավաքականներին և Հունգարիայի երկրորդ թիմին (3:1) և 2,5:1,5 հաշվով զիջել էր Հնդկաստանի թիմին։