Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ժյուրին ընտրել է շախմատային 18 անվանակարգերում լավագույններին՝ լավագույն խաղացողից մինչև ամենահիշարժան մասնավոր մրցաշար։
ՖԻԴԵ-ի էջում նշվում է, որ թեև ԽՍՀՄ թիմն անպարտելի առաջատարն է թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց կատեգորիաներում՝ ըստ օլիմպիադայի մեդալների քանակի, ժյուրին որոշել է ընտրել ներկայումս գոյություն ունեցող երկիրը: Հայաստանը գերազանցել է մյուսներին՝ հաղթելով երեք անգամ, իսկ Չինաստանը վերջին տասը տարում երկու ոսկե մեդալ է նվաճել։
Մրցանակն ստացել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը։ Մրցանակաբաշխությունը կայացել է Բուդապեշտում և նվիրված էր 100-ամյակին։