Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է մենախաղի վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը բարձրացել է երկու տեղով և առաջին անգամ զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը։
Ավանեսյանը սեպտեմբերի 10-ին առաջին անգամ ընդգրկվել էր WTA վարկանիշային աղյուսակի 50 լավագույնների ցանկում՝ զբաղեցնելով 50-րդ տեղը, իսկ սեպտեմբերի 16-ին մեկ հորիզոնականով բարելավվել էր ցուցանիշը։
Օգոստոսի 5-ին WTA-ն հայտնել էր, որ 21-ամյա թենիսիստուհին մարզական քաղաքացիությունը ռուսականից փոխել է հայկականի։ Նրա պրոֆիլում հայտնվել էր հայկական դրոշը և ARM նշումը։ Օգոստոսի 6-ին Ավանեսյանը մեկնաբանել էր ՀՀ քաղաքացիությունը: Օգոստոսի 8-ին թենիսիստուհին հայկական անձնագիր էր ստացել Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը։