«Միլան» ֆուտբոլային ակումբը վերջին երկու տարվա մեջ առաջին անգամ հաղթել է «Ինտերին», հայտնում է RBC-ն։
«Ինտեր» ֆուտբոլային ակումբն «Ա» սերիայի 5-րդ տուրի տնային խաղում պարտվել է «Միլանին» և չի կարողացել ռեկորդային` 7-րդ անընդմեջ հաղթանակը տանել։ Հանդիպումն ավարտվել է 1:2 հաշվով:
Հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 63-րդ րոպեին։
Նախորդ մրցաշրջանում «Միլանը» երկրորդն էր առաջնությունում («Ինտերից» հետ էր 19 միավորով)։ «Միլանի» հետ խաղից առաջ «Ինտերն» զբաղեցնում էր մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, «Միլանը» 13-րդն էր:
Նախորդ 6 դերբիում երեք տարբեր մրցաշարերում «Ինտերը» 14:2 ընդհանուր հաշվով հաղթել էր «Միլանին»։ «Միլանը» վերջին անգամ մրցակցին հաղթել էր դեռևս 2022 թվականի սեպտեմբերին (3:2):