Աշխարհի 27-րդ ռակետ, հայազգի Կարեն Խաչանովը դուրս է եկել Պեկինում անցկացվող ATP-500 կարգի մրցաշարի երկրորդ շրջան, հայտնում է Сhampionat.com-ը։
Առաջին փուլում Ռուսաստանը ներկայացնող թենիսիստը երկու սեթում հաղթել է իսպանացի Ռոբերտո Կարբալլես-Բաենային՝ 6:4, 6:4 հաշվով։
Հաջորդ շրջանում Խաչանովը կմրցի աշխարհի 31-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանցիսկո Չերունդոլոյի հետ:
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը Պեկինի թենիսի մրցաշարի առաջին շրջանում հաղթել էր ամերիկուհի Էմինա Բեկթասին։
Մրցաշարը կանցկացվի մինչև հոկտեմբերի 2-ը: