Աշխարհի 27-րդ ռակետ, ՌԴ դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Պեկինի ATP-500 կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչ է դուրս եկել, հայտնում է Chempionat.com-ը։
Երկրորդ շրջանում նա երկու սեթում հաղթել է աշխարհի 31-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյին։ Հանդիպումը տևել է 2 ժամ, 12 րոպե։
Սեպտեմբերի 27-ին Խաչանովը դուրս էր եկել մրցաշարի երկրորդ շրջան։ Նա երկու սեթում հաղթել էր իսպանացի Ռոբերտո Կարբալլես-Բաենային։
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը մրցաշարի առաջին շրջանում հաղթել էր ամերիկուհի Էմինա Բեկթասին։ Սեպտեմբերի 28-ին Ավանեսյանը երկրորդ շրջանում հաղթել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քերոլայն Դոլեհիդեին և դուրս եկել երրորդ փուլ։
Մրցաշարը կանցկացվի մինչև հոկտեմբերի 2-ը: