Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնել է Բուլղարիա, որտեղ կմասնակցի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Գերատեսչությունից տեղեկացրել են նաև մասնակից ընտրանիների կազմերը։ Տղաներից Հայաստանը կներկայացնեն՝ Հովհաննես Հարությունյանը՝ 48 կգ, Ռուդոլֆ Գարբոյանը՝ 51 կգ, Դավիթ Եգորյանը՝ 54 կգ, Ռուսլան Ասլիկյանը՝ 57 կգ, Արթուր Սահակյանը՝ 60 կգ, Մանվել Պետրոսյանը՝ 63,5 կգ, Հարություն Հակոբկոխյանը՝ 67 կգ, Նարեկ Զախարյանը՝ 71 կգ, Գարիկ Անտանոսյանը՝ 75 կգ, Համլետ Ադամյանը՝ 80 կգ և Հենրիկ Ճղրիկյանը՝ 92 կգ։
Աղջիկներից մրցավայր են մեկնել՝ Լուսինե Գևորգյանը՝ 48 կգ, Արևիկ Դոխոլյանը՝ 52 կգ, Աննա Զուռնաչյանը՝ 54 կգ, Ջուլյա Լալայանը՝ 57 կգ, Էլիդա Քոչարյանը՝ 60 կգ և Սոնա Հարությունյանը՝ 63 կգ։
Ֆեդերացիան տեղեկացնում է, որ մրցումները կմեկնարկեն հոկտեմբերի 12-ին։ Եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 20-ին։
Օգոստոսի 31-ին Հայաստաի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնել էր, որ ՌԴ Չիտա քաղաքում տեղի ունեցած Եվրասիայի գավաթի խաղարկությունում հայ բռնցքամարտիկները նվաճել էին 6 մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե։
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվել է Ֆարերյան կղզիների ընտրանուն
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի հինգերորդ մրցափուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0:1 հաշվով պարտվել է Ֆարերյան...