Կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը թեթև վնասվածքի պատճառով բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի՝ Ազգերի լիգայում Ֆարերյան կղզիների դեմ հանդիպումը, հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Խաղը կկայանա հոկտեմբերի 10-ին։ Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը կընդունի Հյուսիսային Մակեդոնիային։
Սպերցյանն իր նորամուտը Հայաստանի հավաքականում նշել էր 2021 թվականին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Այս հանդիպումներում ֆուտբոլիստն ստացել է 6 դեղին քարտ։