Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի երրորդ տուրում 2։2 հաշվով է ավարտել հանդիպումը Ֆարերյան կղզիների ընտրանու հետ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հայաստանի հավաքականի առաջին գոլը խփել է կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Հանդիպման ավելացված ժամանակում Հայաստանի թիմի երկրորդ գոլը խփել է «Նոայի» հարձակվող Գոռ Մանվելյանը՝ Հայաստանին փրկելով պարտությունից։
Կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը թեթև վնասվածքի պատճառով բաց է թողել Ֆարերյան կղզիների դեմ հանդիպումը։
Սեպտեմբերի 11-ին ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2։0 հաշվով պարտություն էր կրել Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց։ Սեպտեմբերի 7-ին Հայաստանի հավաքականն իր հարկի տակ 4։1 հաշվով հաղթել էր Լատվիային։