Հայ ըմբիշներ Սուրեն Իշխանյանը (52 կգ) և Ռազմիկ Ոսկանյանը (62 կգ) հաղթող են ճանաչվել Վլադիկավկազում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների համառուսաստանյան մրցաշարում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
75 կգ քաշային Վաչե Ասլանյանը դարձել է արծաթե մեդալակիր։
Մրցումներին մասնակցում է շուրջ 300 ըմբիշ Ռուսաստանից, Բելառուսից, Ադրբեջանից, Ղազախստանից, Վրաստանից, Հայաստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Աբխազիայից, Հարավային Օսիայից: