Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 4-րդ տուրում պարտվել է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։ Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է 0։2 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Գոլերի հեղինակ են դարձել Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի խաղացողներ Բոյան Միովսկին և Իսնիկ Ալիմին հանդիպման, համապատասխանաբար, 72-րդ և 85-րդ րոպեներին։
Ազգերի լիգայի առաջին տուրի խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր հարկի տակ 4։1 հաշվով հաղթել էր Լատվիայի հավաքականին։ Երկրորդ տուրում 2։0 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։ Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով էր ավարտել հանդիպումը Ֆարերյան կղզիների ընտրանու հետ։