Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
«ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից», – ասվում է Ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։
Խաղից հետո երկրպագուները հավաքվել են ՀՖՖ շենքի մոտ և պահանջել Ֆեդերացիայի նախագահի հրաժարականը։ Վերջինս, սակայն News.am-ի տեղեկություններով չի եկել ՀՖՖ՝ հանդիպելու երկրպագուների հետ։
Այսօր, ավելի վաղ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 4-րդ տուրում պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի թիմին Երևանում կայացած հանդիպումն ավարտվեց 0։2 հաշվով՝ հօգուտ հյուրերի։