Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչ հաղթանակներ է տարել, հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Մրցումային երկրորդ օրվա առաջին տուրում 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանն ու 60 կգ քաշային Արթուր Սահակյանը մենամարտերն ավարտել են հաղթանակով։ Հարություն Հակոբկոխյանը (67 կգ) երկրորդ հաղթանակն է տարել։ Այս փուլում նրա մրցակիցը Կոսովոյի ներկայացուցիչ Լորիս Իդրիսն էր։
Հաղթանակով է մեկնարկել նաև Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիկյանը, ասված է հաղորդագրության մեջ։
Մրցաշարը տեղի է ունենում հոկտեմբերի 12-20-ը՝ Սոֆիայում։ Հայաստանն առաջնությունում ներկայացնում է 17 բռնցքամարտիկ։