Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացած սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի սամբոյի հավաքականը նվաճել է 9 մեդալ՝ 2 արծաթե և 7 բրոնզե, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Աշխարհի փոխչեմպիոններ են դարձել Տիգրան Գրիգորյանը (58 կգ) և Սեյրան Սարուխանյանը (88 կգ):
Բրոնզե մեդալներ են նվաճել Սևակ Դավոյանը (46 կգ), Միքայել Թումասյանը (64 կգ), Ռադիկ Ղուկասյանը (71 կգ), Մհեր Օհանյանը (71 կգ), Սամվել Ղազարյանը (79 կգ), Միլենա Առաքելյանը (47 կգ) և Սյուզաննա Մանուկյանը (59 կգ), ասվում է հաղորդագրության մեջ։
Առաջնությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-13-ը։