Բուլղարիայուն ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության կիսաեզրափակչում հանդես կգա 5 հայ բռնցքամարտիկ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Կիսաեզրափակիչ են դուրս եկել Էլիդա Քոչարյանը, Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) և Հարություն Հակոբկոխյանը (67 կգ)։
Ֆեդերացիայի տվյալներով՝ կիսաեզրափակչում Գարբոյանն ու Սահակյանը կմրցեն համապատասխանաբար Իռլանդիայի և Անգլիայի ներկայացուցիչների հետ։ Եվրոպայի գործող չեմպիոն Ասլիկյանի մրցակիցը թուրք Մեհմետ Չինարն է։ Հակոբկոխյանն ուժերը կչափի Բուլղարիայի ներկայավուցչի հետ, իսկ Քոչարյանի մրցակիցը կլինի լատվիացի Աննա Սորոկինան։ 1/4 եզրափակիչում հայ մարզուհին հաղթել էր վրացի Լանա Բոլկվաձեին։
Մրցաշարը տեղի է ունենում հոկտեմբերի 12-20-ը՝ Սոֆիայում։ Հայաստանն առաջնությունում ներկայացնում է 17 բռնցքամարտիկ։