Աշխարհի 26-րդ ռակետ, 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ալմաթիում ընթացող ATP-250 մրցաշարի կիսաեզրափակիչ։
Խաչանովը 6։2, 6։4 հաշվով հաղթել է Ղազախստանի ներկայացուցիչ Բեյբիթ Ժուկաևին։ Հանդիպումը տևել է 1 ժամ, 24 րոպե։
Խաչանովը 2024 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ է ATP մրցաշարի կիսաեզրափակչում է հանդես գալու։
2023թ․ սեպտեմբերին թենիսիստը Չինաստանի Չժուհայ քաղաքում անցկացվող ATP-250 կարգի մրցաշարի եզրափակիչ էր դուրս եկել։