Էլիդա Քոչարյանը (60 կգ) երկրորդ անգամ անընդմեջ դարձել է բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների չեմպիոն, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Եզրափակչում հայ մարզուհին հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Տատյանա Դովգալին։ Քոչարյանը կիսաեզրափակչում մրցել էր լատվիացի Աննա Սորոկինայի հետ ու հաղթել 5:0 հաշվով: 1/4 եզրափակչում հայ մարզուհին հաղթել էր վրացի Լանա Բոլկվաձեին։
Քոչարյանից բացի 4 հայ բռնցքամարտիկ ևս դուրս էր եկել առաջնության եզրափակիչ։
Մրցաշարը տեղի է ունենում հոկտեմբերի 12-20-ը՝ Սոֆիայում։ Հայաստանն առաջնությունում ներկայացնում է 17 բռնցքամարտիկ։