Աշխարհի 26-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ալմաթիում ընթացող ATP 250 մրցաշարի եզրափակիչ։
Կիսաեզրափակչում նա 6:7 (3:7), 6:3, 6:4 հաշվով հաղթել է աշխարհի 85-րդ ռակետ, Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Վուկիչին։ Հանդիպումը տևել է 2 ժամ, 14 րոպե։
Եզրափակչում Խաչանովը կհանդիպի կանադացի Գաբրիել Դիալոյի հետ։
Կիսաեզրափակչում Խաչանովը 6։2, 6։4 հաշվով հաղթել էր Ղազախստանի ներկայացուցիչ Բեյբիթ Ժուկաևին։ Մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 20-ին, մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 1 մլն դոլար։