«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է դարձել, հայտնել է Сhampionat.com-ը։
Ֆուտբոլիստը լավագույն ռմբարկուի տիտղոսը նվաճել է «Նյու Ինգլենդ Ռևոլյուշնի» հետ վերջին խաղից հետո, որտեղ հեթ-տրիկի հեղինակ էր դարձել։ Հանդիպումն ավարտվել էր 6:2 հաշվով՝ հօգուտ «Ինտեր Մայամիի»։
37-ամյա հարձակվողն ամերիկյան ակումբում 33 գոլ է հեղինակել։ Այս ցուցանիշով արգենտինացին շրջանցել է էկվադորցի հարձակվող Լեոնարդո Կամպանային, որն ակումբի կազմում 32 գոլի հեղինակ է։
Սեպտեմբերին L’Equipe-ը գրել էր, որ 2003 թվականից ի վեր առաջին անգամ ֆուտբոլիստներ 39-ամյա պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն և Մեսսին չեն ընդգրկվել ֆրանսիական France Football ամսագրի կողմից շնորհվող «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում։