Աշխարհի 26-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն Ալմաթիում (Ղազախստան) կայացած ATP-250 կարգի մրցաշարի հաղթող է դարձել, տեղեկանում ենք մրցաշարի պաշտոնական կայքից։
Եզրափակիչ խաղում նա երեք սեթում 7-2 հաշվով հաղթել Է կանադացի Գաբրիել Դիալոյին, որը 118-րդն է համաշխարհային վարկանիշում։ Հանդիպումը տևել է 2 ժամ, 25 րոպե։
«Շատ էմոցիաներ կան։ Հիմա ես թեթևացած եմ և շատ երջանիկ»,- ասել է Խաչանովը։
Հոկտեմբերի 19-ին Խաչանովը դուրս էր եկել մրցաշարի եզրափակիչ՝ 6:7 (3:7), 6:3, 6:4 հաշվով հաղթելով աշխարհի 85-րդ ռակետ, Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Վուկիչին։
Կիսաեզրափակչում Խաչանովը 6։2, 6։4 հաշվով հաղթել էր Ղազախստանի ներկայացուցիչ Բեյբիթ Ժուկաևին։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 1 մլն դոլար։