Հայ մարզիկ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) դարձել է Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր։
Ինչպես հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիան, մրցաշարի եզրափակչում նա հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Նիջաթ Հուսեյնովին։
Այսօր ոսկե մեդալների համար կպայքարեն նաև Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) և Հարություն Հակոբկոխյանը (67 կգ):
Հոկտեմբերի 19-ին մրցաշարում ոսկե մեդալ էր նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Էլիդա Քոչարյանը։