Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 82 կգ Սամվել Գրիգորյանը և Սուրեն Աղաջանյանը հաղթել են թուրք մրցակիցներին, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Գրիգորյանը Յուսուֆ Հոլբասիին հաղթել է 5:0 հաշվով՝ ստանալով առաջնության 1/4 եզրափակչում հանդես գալու իրավունք։ Ավելի վաղ որակավորման փուլում հայ ըմբիշը 4:3 հաշվով հաղթել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Բեկզատ Օրունկուլ Ուուլուին: Քառորդ եզրափակչում նրա մրցակիցը կլինի Դենի Նակաևը՝ Գերմանիայից:
60 կգ քաշային Աղաջանյանը 9:0 հաշվով հաղթել է Միր Իլբարսին: 2022 թվականին հայ ըմբիշը 16:7 հաշվով հաղթել էր Իլբարսին, իսկ 2023 թվականին զիջել էր նրան:
Քառորդ եզրափակիչ է անցել նաև 97 կգ քաշային Հայկ Խլոյանը, որը 8:0 հաշվով հաղթել է Ղազախստանի ներկայացուցչին: Հայ ըմբիշ Շանթ Խաչատրյանը (72 կգ) ավելի ուշ 8:0 հաշվով հաղթել է իրանցի Սեյեդ Սոհրաբիին և դուրս եկել առաջնության կիսաեզրափակիչ:
Առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 21-ին և կանցկացվի մինչև հոկտեմբերի 27-ը։