Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արամ Հակոբյանը Pavlodar Open 2024 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող է դարձել, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հակոբյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր և ոչ մի պարտություն չի կրել, հավելել են ֆեդերացիայից։
Մրցաշարին մասնակցել է 19 երկրի 94 շախմատիստ, այդ թվում՝ 21 գրոսմայստեր։
Pavlodar Open 2024 մրցաշարն անցկացվում է հոկտեմբերի 12-22-ը։