Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Խլոյանը (97 կգ) դարձել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոն, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակչում Խլոյանը 11։6 հաշվով հաղթել է Բելառուսը ներկայացնող Աբուբաքար Խասլախանովին։ Կիսաեզրափակչում հայ ըմբիշը հաղթել էր մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն, մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն և մեծահասակների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Մուհամեդ Մուրթազալիևին։
Ավելի վաղը ըմբիշ Շանթ Խաչատրյանը (72 կգ) արծաթե մեդալ էր նվաճել։
Առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 21-ին և կանցկացվի մինչև հոկտեմբերի 27-ը։