Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչև 23 տարեկանների ընտրանին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցող աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Հոկտեմբերի 22-ին Հայկ Խլոյանը (97 կգ) դարձել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոն։ Նույն օրը ըմբիշ Շանթ Խաչատրյանը (72 կգ) արծաթե մեդալ էր նվաճել։
Առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 21-ին և կանցկացվի մինչև հոկտեմբերի 27-ը։ Հաջորդիվ մրցագորգ դուրս կգան ազատոճայինները։