Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 2-րդ տուրում «Նոա» ֆուտբոլային ակումբը 1։0 հաշվով պարտվել է Վիեննայի «Ռապիդին», հայտնում է հայկական ակումբը։
Խաղը տեղի է ունեցել Վիեննայում, միակ գոլի հեղինակ է դարձել Դիոն Բելյոն։
«Նոան» Լիգայի փուլում երեք միավոր ունի, հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 7-ին՝ Լոնդոնում, հայկական թիմը կմրցի «Չելսիի» հետ: Հոկտեմբերի 3-ին հայկական ակումբը Երևանում 2։0 հաշվով հաղթել էր չեխական «Մլադա Բոլեսլավին»։ Օգոստոսի 29-ին ակումբը դուրս էր եկել Կոնֆերենցիաներ լիգայի խաղարկության Լիգայի փուլ։ «Նոան» հայկական առաջին թիմն է, որը եվրագավաթային որակավորման փուլերում տարել է 5 հաղթանակ և հաղթահարել 4 փուլ: