Աշխարհի 26-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Վիեննայում ընթացող ATP-500 մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Խաչանովը երկրորդ շրջանում 1:6, 6:3, 6:4 հաշվով հաղթել է ամերիկացի Բրենդոն Նակաշիմային։ Հանդիպումը տևել է 1 ժամ 50 րոպե։ Կիսաեզրափակիչ դուրս գալու համար 28-ամյա թենիսիստը կմրցի իտալացի Մաթեո Բերետտինիի հետ։
Մրցաշարի մրցանակային ֆոնդն ավելի քան 2,4 մլն եվրո է։
Հոկտեմբերի 20-ին Խաչանովը հաղթել էր Ղազախստանում կայացած ATP-250 մրցաշարում։