Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում հայ ըմբիշ, 125 կգ քաշային Լյովա Գևորգյանի և Թուրքիայի ներկայացուցիչ Հաքան Բույուքչինգիլի մենամարտի ժամանակ ծեծկռտուք է սկսվել, հայտնել են Հայաստանի ըմբշամարտ ֆեդերացիայից։
Ֆեդերացիայի տեսանյութում երևում է, թե ինչպես է թուրք մարզիկը հրում հայ մարզիկին, ինչից հետո իրավիճակը թեժանում է։ Մրցավարները միջամտել են ծեծկռտուքին։ Ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մարզիկներին որակազրկել են։
Մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 21-ի և կանցկացվի մինչև հոկտեմբերի 27-ը։
Մանրամասները՝ տեսանյութում։