Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Վիեննայում (Ավստրիա) ընթացող ATP-500 մրցաշարի եզրափակիչ, հայտնում է Championat.com-ը։
Կիսաեզրափակչում նա հաղթել է ավստրալացի Ալեքս դե Մինաուրին։ Հանդիպումը տևել է 1 ժամ, 31 րոպե և ավարտվել 6:2, 6:4 հաշվով։
Խաչանովը հաղթողի տիտղոսի համար կպայքարի բրիտանացի Ջեք Դրեյփերի հետ։
Քառորդ եզրափակչում հայազգի թենիսիստը 6։1, 6։4 հաշվով հաղթել էր իտալացի Մաթեո Բերետտինիին, երկրորդ շրջանում՝ ամերիկացի Բրենդոն Նակաշիմային։
Հոկտեմբերի 20-ին Խաչանովը հաղթել էր Ղազախստանում կայացած ATP-250 մրցաշարում։