Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ոսկե մեդալ է նվաճել, հայտնել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
63,5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը բոլոր 3 ռաունդներում մեծ առավելությամբ հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Ռայահ Աբդալահին և դուրս եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ, հավելել են ֆեդերացիայից։
Հոկտեմբերի 30-ին քառորդ եզրափակչում Հայաստանի հավաքականը կունենա 6 ներկայացուցիչ։
Մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 20-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 6-ը։
Հոկտեմբերի 29-ին Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 4 ներկայացուցիչ դուրս էր եկել առաջնության քառորդ եզրափակիչ։