Հայաստանը ներկայացնող 57 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը հաղթել է ադրբեջանցի Թանգի Նասիբովին և դուրս եկել Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Մ18 տարեկանների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Կիսաեզրափակչում Առստամյանի մրցակիցը կլինի Կուբայի ներկայացուցիչ Յոհանդեր Ֆուենտեսը։ Հայ մարզիկը հոկտեմբերի 29-ին տեխնիկական նոկաուտով հաղթել էր թուրք Չաղրի Ֆիդանին։
60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը հաղթել է ալբանացի Ադամ Մակային և դուրս եկել կիսաեզրափակիչ։
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև 63,5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը։ Մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 20-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 6-ը։