Աշխարհի 21-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում (Ֆրանսիա) անցկացվող «Մասթերս» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ, հայտնում է Championat.com-ը։
Երրորդ շրջանի խաղում Խաչանովը 7:6 (7:5), 6:4 հաշվով հաղթել է աշխարհի 24-րդ ռակետ, Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոպիրինին։ Հանդիպումը տևել է 1 ժամ 57 րոպե։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի և ֆրանսիացի Արթուր Ռինդերկնեխի դիմակայության հաղթողը։
Հոկտեմբերի 30-ին Խաչանովը հաղթել էր ֆրանսիացի Մպեշի Պերրիկարին և դուրս եկել 1/8 եզրափակիչ։
Հոկտեմբերի 26-ին Խաչանովը դուրս էր եկել Վիեննայում ընթացող ATP-500 մրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտվել էր ՄԹ ներկայացուցիչ Ջեք Դրեյփերին։ Հոկտեմբերի 20-ին նա հաղթել էր Ղազախստանում կայացած ATP-250 մրցաշարում։