Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Անդրանիկ Մարտիրոսյանը, Էրիկ Առստամյանը և Ռաֆայել Ներսիսյանը պարտություն են կրել կիսաեզրափակչում և 3 բրոնզե մեդալ նվաճել։
Մարտիրոսյանը 60 կգ քաշայինների կիսաեզրափակչում պարտվել է Պուերտո Ռիկոն ներկայացնող բռնցքամարտիկին, Առստամյանը՝ (57 կգ) կուբացի Դրույետ Ֆուենտեսին, Ներսիսյանը՝ (63,5) ուզբեկ բռնցքամարտիկին։
Առստամյանը Չեռնոգորիայի մրցաշարում անցկացրել էր 5 մենամարտ և 4 հաղթանակ տարել Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Սլովակիայի ներկայացուցիչների նկատմամբ։