Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայացած դպրոցականների համաշխարհային գիմնազիադայում տղաների և աղջիկների արդյունքների հանրագումարով Հայաստանի թիմը բրոնզե մեդալ է նվաճել, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հայաստանից տղաների մրցաշարին մասնակցել են Ռոբերտ Փիլիպոսյանը (7 միավոր) և Էրիկ Գասպարյանը (5,5 միավոր)։ Աղջիկների մրցաշարում հանդես են եկել Միլենա Գասպարյանը (5,5 միավոր) և Ալվարդ Ստեփանյանը (4 միավոր): Թիմին մարզել է Արթուր Անդրեասյանը:
Մրցաշարը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-31-ը։