Աստանայում ընթացող մարտական սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկները բրոնզե մեդալներ են նվաճել, հայտնել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
«Մարտական սամբոյի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչ, 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը և մարտական սամբոյի կանանց հավաքականի ներկայացուցիչ, +80 կգ Աննա Մկրտչյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ»,- հավելել են ֆեդերացիայից։
Առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 8-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 10-ը։