Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի վեցերորդ տուրում 2:1 հաշվով առավելության է հասել Լատվիայի ընտրանու նկատմամբ, հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Գոլերի հեղինակ են դարձել Էդուարդ Սպերցյանը (հանդիպման 48-րդ րոպեին) և Արթուր Միրանյանը (74-րդ րոպեին)։
Նոյեմբերի 16-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել էր Ռիգա, որտեղ կկայանար ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումը։
Ազգերի լիգայի խաղարկության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով զիջել էր Ֆարերյան կղզիների ընտրանուն։