Ադրբեջանի հավաքականը հայտ չի ներկայացրել և չի մասնակցի Երևանում կայանալիք ԶՈւ ըմբշամարտի ԱԱ-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊՆ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը։
Նրա խոսքով՝ ռազմական սպորտի միջազգային խորհրդի միջոցառումների հրավերներն ուղարկվում են ոչ թե կազմակերպիչ երկրի, այլ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) կողմից և չի կարող որևէ երկրի հրավեր չուղարկվել:
«Ադրբեջանի հավաքականը հայտ չի ներկայացրել և չի ժամանել Հայաստան»,- ասել է գնդապետը։
Դավթյանը պարզաբանել էր, որ ուժեղ մարզիկները չեն համապատասխանել մրցույթի կազմակերպիչների՝ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդի (CISM) կողմից ներկայացված չափանիշներին։ Նա հավելել էր, որ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանի մասնակցությունը բազմաթիվ շահարկումների առարկա կդառնար։
Նոյեմբերի 18-24-ը Հայաստանում կանցկացվի ըմբշամարտի աշխարհի ռազմական առաջնությունը։ Աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նոյեմբերի 18-ին ֆեյսբուքում հայտարարել էր մարզիկներին մրցապայքարից հեռացնելու մասին։
Օգոստոսի վերջին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ տասը հայ ըմբիշներ, այդ թվում՝ Փարիզի օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մեդալակիրներ, սկսել են պարտադիր զինվորական ծառայության անցնել, իսկ նոյեմբերին նրանք պետք է մասնակցեն մրցաշարին։
Նոր համալրվածների թվում էին աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վազգեն Թևանյանը և Արման Անդրեասյանը, ինչպես նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը։