Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացված ավագ տարիքի պատանիների, մինչև 23 տարեկաների և մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մուայթայի հավաքականը 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Հայաստանի ներկայացուցիչներից փոխչեմպիոնի կոչմանն ու արծաթե մեդալին արժանացել է 57 կգ քաշային Նարեկ Խաչիկյանը, որը հանդես է եկել մեծահասակների պայքարում:
Պատվո հարթակի երկրորդ աստիճանին է կանգնել նաև մինչև 16 տարեկանների առաջնությունում հանդես եկող Արթուր Խաչատրյանը:
Հայաստանի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Լուսի Տեր-Դավթյանը մինչև 23 տարեկանների առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղն ու նվաճել բրոնզե մեդալ: