Ֆուտբոլային նորությունների ամենամեծ կայքերից մեկը՝ Goal.com-ը, աշխարհի հավաքականների վարկանիշային աղյուսակ է կազմել ու կանխատեսել 2026 թվականի աշխարհի հավանական գավաթակիրներին։
Կայքի վարկանիշային աղյուսակում 16 հավաքական է, որոնք 2026 թվականին աշխարհի գավաթը նվաճելու ամենամեծ շանսերն ունեն: Առաջատարն Իսպանիայի ազգային հավաքականն է։
Երկրորդ հորիզոնականում Արգենտինան է, որին հաջորդում են Գերմանիան, Անգլիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Իտալիան, Նիդերլանդները, Կոլումբիան և Բրազիլիան։11-16-րդ տեղերն զբաղեցրել են Մարոկկոյի, Խորվաթիայի, Կանադայի, Բելգիայի, ԱՄՆ-ի և Մեքսիկայի հավաքականները: