ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրում «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։0 հաշվով ոչ ոքի է խաղացել իսլանդական «Վիկինգուրի» հետ, հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։
«Վաստակում ենք մեկ միավոր և շարժվում առաջ»,- նշել են ակումբից։
Նոյեմբերի 8-ին Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության Լիգայի փուլի 3-րդ տուրում «Նոա»-ն 0։8 հաշվով պարտվել էր «Չելսի»-ին։ Լիգայի փուլի 2-րդ տուրում «Նոա»-ն 0։1 հաշվով զիջել էր Վիեննայի «Ռապիդին»։ Հոկտեմբերի 3-ին հայկական ակումբը Երևանում 2։0 հաշվով հաղթել էր չեխական «Մլադա Բոլեսլավին»։
Օգոստոսի 29-ին ակումբը դուրս էր եկել Կոնֆերենցիաներ լիգայի խաղարկության Լիգայի փուլ։ «Նոան» հայկական առաջին թիմն է, որը եվրագավաթային որակավորման փուլերում տարել է 5 հաղթանակ և հաղթահարել 4 փուլ: